Ընտանիքիս մասին՝ պարսկահայերենով

Պատմություն

Ես Նարեկ Վարդանեանն եմ։ Ծնւել եմ 2004 թւին Թեհրանում։ Այնտեղ ապրել եմ 14 տարի և արդէն 3 տարի է, որ ապրում եմ Երևանում: Թեհրանում հայկական դպրոց իմ էրթում, այսինքն՝ բացի պարսկերէն դասերից, մենք նաև սովորում ինք մեր կրոնի և հայոց լեզւի, գրականութեան ու հայոց պատմութեան դասեր։ Պարսկական դպրոցների դաս տալու ծրագիրը աւելի ծանր էր, քան հայկական դպրոցներինը:
Այնտեղ ես շատ ընկերներ ունիմ, որոնց ամեն տարի հանդիպում եմ։ Բացի մամես, ,պապես և ախպերս որ Հայաստանում են մնում, միւս ազգականներս ապրում են Պարսկաստանում։
Ես 9-րդ դասարանս գնացել իմ Հայաստանում Իրանի դեսպանատունի դպրոց, և յետոյ գրւել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Նոր դպրոցում ընկերներ ճարելը դժւար չէր, որովհետև ես Երևանում պարսկահայ ընկերներ ունիմ, որ սովորում ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Այդ ընկերներից մէկը Միրոն է, որ ինձ ծանօթացրեց իրա դասընկերների հետ, որ մինչև հիմա նրանց հետ էլ ես նոյնպէս ընկեր եմ:
«Մխիթար Սեբաստացի» դպրոցը հեշտացնում է բոլորի հետ շփւելը. օրինակ, երբ առաջին անգամ էք ուզում միանալ դպրոցին, դուք պէտք է դպրոցական ճամբար գնաք անծանօթ մարդկանց հետ, և դուք ստիպւում էք շփւել և ընկերներ ձեռք բերել:
Ընդհանրապէս, ես շատ աւելի շատ եմ սիրում Երևանը, քան Թեհրանը, շատ պատճառներով։ Ամենակարևորն էնա, որ Հայաստանում ես իմ ազգի հետ եմ շփւում և դրա համար ընկերներ և շրջան ճարելը աւելի հեշտ է, և ես ինձ աւելի ազատ ու ապահով եմ զգում։

One thought on “Ընտանիքիս մասին՝ պարսկահայերենով

Leave a comment