Իրանի ճամբար

Uncategorized

Հոկտեմբերի 14 -ին, դպրոցի դասընկերների հետ, ովքեր ցանկութուն ունեին Իրանը տեսնելու, մեկնեցինք ճամբարի՝ Թեհրան: Այնտեղ շատ հետաքրքիր կառույցներ տեսանք և պատմություն սովորեցինք։ Մենք 6 գիշեր մնացինք Թեհրանում, և 2 գիշեր՝ Իսֆահանում։

Հետաքրքիր թանգարաններ, հին ու նոր կառույցներ և այլ վայրեր այցելեցինք: Թեհրանում՝ Գոլեսթանի պալատը, Մեծ բազարը, Ջուր ու Կրակ այգին, ՀՀ դեսպանատունը:

Իսֆահանում՝ հայկական թաղամասի՝ Նոր Ջուղայի Ամենափրկիչ հնամյա վանքը, նրան կից թանգարան-մատենադարանը և այլն։

Ամեն առավոտ, կեսօր և գիշեր մեզ բավարար կերակուր էին տալիս այնպես, որ բոլորս միշտ կուշտ էինք։ Իսֆահանի մեծ բազարում մեզ մոտավորապես 3 ժամ ժամանակ տվեցին, որպեսզի շրջեինք Նախշեջան մեծ հրապարակում, լինենք մեզ հետաքրքրող վայրերում:

Շրջայցից հետո, ես մի քանի ընկերներիս հետ հասցրի սուրճ վայելել Նախշեջանի այդ հիասքանչ միջավայրում: Միակ վատ կետը այս ճամբարի ճանապարհի տևողությունն էր, քանի որ, միայն գնալը 24 ժամ տևեց, սակայն, երբ ընկերներով ես ճամփորդում, ճանապարհն այդքան էլ երկար չի թվում։
Մենք Թեհրանում և Իսֆահանում մնում էինք Արարատ միությունների հարկի տակ, որտեղ շատ մտերիմ էին մեզ վերաբերվում և, թեև ես արդեն ծանոթ էի տեղի սկաուտներին, իմ սեբաստացի նոր ընկերները ևս հասցրին մտերմանալ նրանց հետ։ մեր առօրյայի համատեղ պարապմունքների, մարզական խաղերի ընթացքում դա եղավ:
Մեր ճամբարի ղեկավարն էր ընկեր Ջուլին, և մեզ հետ էին նաև ընկեր Սեդան (երգի ուսուցչուհի) և ընկեր Անդրանիկը (մարմնամարզության ուսուցիչ), ովքեր ոչ մի ջանք չխնայեցին, որպեսզի մենք արդյունավետ անցկացնենք ճամբարային օրերը, մեզ ուրախ և ապահով զգանք: Այս ճամբարը իսկապես ամենատպավորիչ ճամբարներից էր, որը ես մինչ հիմա գնացել էի։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s