Մութքի ճամբար

Uncategorized

Անցյալ հինգշաբթի, օգոստոսի 22 ին, ես և 21 ուրիշ աշակերտներ մեկնել էինք Արատես, մասնակից էինք Մուտքի ճամբարի։ Այնտեղ կային տնակներ և երեք վրան։ Վրաններում մնում էին տղա աշակերտները և տնակներում մնում էին աղջիկ աշակերտները։

Տնակ

Վրան

Բացի դրանից, կար մի ճաշարան (որը ուներ խոհանոց), զուգարաններ։

20190823_185016.jpg

Ճաշարան

Տնակների մոտակայքում կար մի գետ, որտեղ մենք ամեն օր գնում էինք լողալու։ Այդ գետի ջուրը շատ սառն էր։
Արատես գյուղը շրջապատված էր սարերով, որոնք շատ գեղեցիկ էին։ Նաև օդը շատ մաքուր էր:

Կեսօրին ահավոր շոգ էր, և գիշերները ահավոր ցուրտ։
Երկրորդ օրը մենք մի սպիտակ ձի վարեցինք, որն ուներ շատ սիրուն քուռակ, իսկ անունը մեր աղջիները դրել էին Աննա։
Ամեն գիշեր մենք խարույկ էինք վառում և հավաքվում դրա շուրջ։

Վերջին օրը, առավոտյան, նախքան վերադառնալը գնացինք մի ջրամբար որը կառուցվել էր գետի վրա։ Վերադարձի Ճանապարհին մենք տարբեր տեսակի բույսեր և ծաղիկներ տեսանք։
Վերադառնալիս դեպի Երևան, Սևանա լճի ափին կանգնեցինք լճի գեղեցկությունը վայելելու, լողալու համար։
Այս ճամբարում ես ծանոթացա բոլոր աշակերտների հետ և շատ ընկերներ գտա։
Ընդունվելով «Մխ. Սեբաստացի» կրթահամալիր, հույս ունեմ դասընթացներին և ճամբարներին մասնակցելով կզարգացնեմ իմ մտավոր և մարմնական կարողությունները:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s